211652_close_icon

Ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը

views-count1703 դիտում article-date 15:58 18-02-2016
Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ծանրամարտի մարզադահլիճում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: Մրցումային վերջին օրը լավագույններին պարզեցին 105 կգ և 105+ կգ քաշային ծանրորդները: 105 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Արտյոմ Պետրոսյանը (337 կգ): 105+ կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Ռուբեն Ալեքսանյանը (417 կգ): Ծանրամարտի Հայաստանի առաջնությունը կայացել է փետրվարի 14-18-ը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր