2565 դիտում
22:03 01-05-2015
Ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը
Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջի մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը, որին մասնակցեցին կաշվե ձեռնոցի 100-ից ավելի ուժեղագույն բռնցքամարտիկներ: Այսօր կայացան եզրափակիչ մենամարտերը:
49 կգ քաշային կարգում հաղթող դարձավ «Դինամո» մարզական ընկերության սան՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Ալեն Դանիելյանը: 2-րդը Արսեն Աբգարյանն էր, իսկ պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին ԱրաԳրիգորյանն ու ՄհերՎարդանյանը:
52 կգ քաշային կարգի եզրափակչում Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջի սանՎահեԲադալյանը առավելության հասավ Մնացական Հարությունյանի նկատմամաբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան Կարեն Մելքոնյանն ու Գարեգին Ավանեսյանը:
56 կգ քաշային կարգում լավագույնը Հրայր Շահվերդյնանն էր, ով եզրափակչում առավելության հասավ Դավիթ Ասատրյանի նկատմամբ: Այս քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Խալո Սադունյանն ու Սամվել Սողոյանը:
60 կգ քաշային կարգում հավասարը չուներ վանաձորցի Սպարտակ Թամարյանը: 2-րդը ԿարենՄարգարյանն էր, իսկ բրոնզեմ եդալներին արժանացան Նարեկ Հովհաննիսյանն ու ՆարեկԳալոյանը:
64 կգ քաշային կարգի եզրափակիչում Գոռ Ալեքսանյանը առավելության հասավ Գառնիկ Պապիկյանի նկատմամաբ: Այս քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին նաև Սամվել Սարգսյանն ուԱրսեն Զախարյանը:
69 քաշային կարգում հավասարը չուներ Տիգրան Մելքոնյանը, ով եզրափակիչում առավելության հասավ Յուրիկ Դարաբյանի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան Համբարձում Հակոբյանն ու Գագիկ Մինասյանը:
75 կգ քաշային կարգի եզրափակիչում Երևանի օլիպիական քոլեջի սան Վարդան Քոսյանը առավելության հասավ Վան Մելքումյանի նկատմաբ:
75 կգ քաշային կարգում պատվո հարթակ բարձրացան նաև Արմեն Մինասյանն ու Կարեն Հակոբյանը:
81 կգ քաշային կարգում լավագույնը դինամոյական Էդուարդ Էնֆեջյանն էր: 2-րդը Էդիկ Մաղաքյանը, իսկ պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Սոս Քոչարյանն ուՀակոբ Հարությունյանը:
91 կգ քաշային կարգի եզրափակչում Դավիթ Չալոյանը առավելության հասավ Գնել Մուրադյանի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալներին արժանացան Վաղինակ Առաքելյանն ու Սարգիս Հովհաննիսյանը:
Գերծանր քաշային կարգում էլ հավասարը չուներ «Աշխատաքի հերթափոխ»- ի մարզադպրոցը ներկայացնող Արամ Աբրահամյանը, ով եզրափակիչ մենամարտում առավելության հասավ Գուրգեն Հովհաննիսյանի նկատմամբ: Այս քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին բարձրացան Տիգրան Հովսեփյանն ու Ավետիս Հարությունյանը:
Նմանատիպ նյութեր
1758 դիտում
20:32 04-01-2023
Երևանում ապրիլին կկայանա բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը
12580 դիտում
23:02 25-04-2023
Երևանում մեկնարկեց բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը
Այս բաժնից
820 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
679 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
475 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը