7925 դիտում
13:21 18-02-2016
Կանանց տոնի` մարտի 8-ի կապակցությամբ աշխատանքային օր չի լինի նաև մարտի 7-ին
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց հանգստյան օր սահմանել նաև մարտի 7-ը: Հարցի քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հարցն իր համար մի քիչ վիճելի է, բայց եթե բոլորի համար հաճելի է, առաջարկում է` «կանայք հանգստանան, տղամարդիկ աշխատեն` անհանգստանան»:
Իսկ պաշտոնապես Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից և կապված է Կանանց տոնի՝ մարտի 8-ի հետ:
Փոխարենը, ՀՀ քաղաքացիները կաշխատեն մարտի 12-ին՝ շաբաթ:
Նմանատիպ նյութեր
1748 դիտում
10:08 08-10-2022
Ուշ լինի, նուշ լինի՞. ինչու Անկախության տոնի հետ կապված պարգևավճար չի տրվել․ «Փաստ»