211652_close_icon
views-count1643 դիտում article-date 13:50 18-02-2016

Բրյուսելում կայացավ ՀՀ֊ԵՄ բանակցությունների հերթական փուլը

Փետրվարի 17֊ին Բրյուսելում կայացավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների երկրորդ փուլը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։ Բանակցությունների առաջին մասը նվիրված էր քաղաքական երկխոսության, բարեփոխումների, արդարադատություն և ազատությունների ոլորտներում համագործակցության հարցերին։ Այս, ինչպես նաև ավելի վաղ տեղի ունեցած ապագա համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերին նվիրված բանակցությունների արդյունքներն ամփոփվեցին նույն օրվա վերջում կայացած լիագումար նիստում, որի ընթացքում երկուստեք արձանագրվեց գրանցված առաջընթացը և նախանշվեց ապագա քննարկումների շրջանակը ու ժամանակացույցը։ Կողմերը կարևորեցին համաձայնագրի նախագծի շուրջ տարբեր ուղղություններով բանակցային թիմերի միջև աշխատանքների համակարգումն ու ներդաշնակեցման անհրաժեշտությունը։

Նմանատիպ նյութեր