2892 դիտում
14:56 17-02-2016
Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 17-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ, ով ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը:
ՀՀ ԱԺ նախագահը արդյունավետ է գնահատել դեսպանի աշխատանքը մեր երկրում եւ նշել, որ բազմաթիվ հանդիպումների ընթացքում քննարկված խնդիրների լուծումը նպաստել է հայ-վրացական համգործակցության առաջընթացին: Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ առաջիկայում թե՛ համագործակցությունը երկու պետությունների միջեւ, թե՛ փոխհարաբերությունները բարեկամ երկրների խորհրդարանների միջեւ առավել կաշխուժանան:
Թենգիզ Շարմանաշվիլին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է համագործակցությունը բարեկամ երկրների խորհրդարանների միջեւ եւ նշել, որ իր առաքելության իրականացման տարիներին մեծ տեղ է հատկացրել այդ համագործակցության վերականգնմանը, զարգացմանն ու առաջընթացին:
Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի նախագահին եւ ՀՀ ԱԺ պատգամավորներին իր գործունեության ընթացքում ցուցաբերած աջակցության համար եւ նշել, որ հեռանալով Հայաստանից՝ շարունակում է մնալ հայ ժողովրդի հավատարիմ բարեկամը:
Գալուստ Սահակյանը նորանոր հաջողություններ է մաղթել Թենգիզ Շարմանաշվիլիին աշխատանքային հետագա գործունեության մեջ:
Նմանատիպ նյութեր
2153 դիտում
16:21 27-07-2015
Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետ
1818 դիտում
16:28 26-07-2016
Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Քուվեյթի դեսպանի հետ
1846 դիտում
18:21 13-08-2021
Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ
Այս բաժնից
2194 դիտում
20:17 31-01-2025
Խաչատուրյանը պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակել
829 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
766 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը