2080 դիտում
15:17 17-02-2016
Դեսպան Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպություն գլխավոր քարտուղարի հետ
Փետրվարի 17-ին Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Շանհայի համագործակցության կազմակերպություն (ՇՀԿ) գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովի հետ։
Գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց դեսպան Սարգսյանին` ՇՀԿ -Հայաստանի համագործակցության մեջ մեծ ավանդ ներդնելու համար՝ նորանոր հաջողություններ մաղթելով դեսպանին իր հետագա գործունեության ընթացքում։
Դեսպան Սարգսյանը, իր հերթին, շնորհավորեց Ռաշիդ Ալիմովին ՇՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նշելով, որ այս հեղինակավոր միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից: Նա հույս հայտնեց, որ հետագայում ՀՀ և ՇՀԿ հարաբերություններն ավելի կխորանան՝ անցնելով որակական նոր մակարդակի։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ՀՀ-ՇՀԿ գործընկերային փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Նմանատիպ նյութեր
985 դիտում
18:32 07-06-2024
Արարատ Միրզոյանը առանձնազրույց է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ
4417 դիտում
21:39 13-10-2018
Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ
2517 դիտում
16:45 25-01-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄԷ դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիի հետ
Այս բաժնից
2194 դիտում
20:17 31-01-2025
Խաչատուրյանը պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակել
829 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
766 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը