Նավթի համաշխարհային գները բարձրացել են
Վենեուելայի, Իրանի և Իրաքի իշխանությունների միջև հանդիպումների ֆոնին նավթի համաշխարհային գները փոքր-ինչ բարձրացել են այն բանից հետո, երբ երեկ ՕՊԵԿ-ի ու Ռուսաստանի պրոֆիլային նախարարների՝ ընթացիկ տարում նավթի արդյունահանման ծավալները միջին մակարդակի վրա պահելու որոշումը առաջ քաշեց շուկայի մասնակիցների տարբեր արձագանքները, հաղորդում է Ria Nօvosti-ն:
Այսօր առավոտյան Brent էտալոն նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1,07 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 32,52 ԱՄՆ դոլար:
WTI տեխասյան խառնուրդի մարտյան ֆյուչերսները թանկացել են 0,64 տոկոսով և հասել մինչև 29,23 ԱՄՆ դոլարի՝ 1 բարելի դիմաց: