Կոլումբիայում ապստամբները պայթեցրել են երկրի ամենախոշոր նավթամուղը
Կոլումբիայի Ազգային ազատագրման բանակի ապստամբներին հաջողվել է պայթեցնել խոշորագույն Transandino նավթամուղը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, հաղորդում է Ria Novosti-ն:
Տեղեկությունների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել Նարինյոյի վարչական տարածքում: Ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը:
Նշված նավթամուղով օրական մոտ 85 հազար բարել նավթ է փոխադրվում: Նավթամուղի երկարությունը կազմում է 305 կմ՝ Տումակո նավահանգստից մինչև Խաղաղ օվկիանոսի ափը: