Հալեպում ապստամբները հայկական եկեղեցի են պայթեցրել. Ֆոտոռեպորտաժ
Հալեպում պայթեցվել է դեռևս 15-րդ դարում կառուցված հայկական Սրբոց Քառասնից մանկանց եկեղեցին, որը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդանիստ եկեղեցին էր: Եկեղեցին, բացառությամբ զանգակատան, ամբողջովին ավերվել է:
Այս մասին ահազանգել է Al - Monitor-ի թղթակից Էդուարդ Դարքը` հրապարակելով լուսանկար, որում պատկերված է «այն, ինչ մնացել է հայկական ուղղադավան եկեղեցուց»:
Նշենք, որ եկեղեցին գտնվում է Հալեպի Ջդայդե թաղամասում: Ըստ Դարքի` եկեղեցին պայթեցվել է «ապստամբների թունելների ռմբակոծության հետևանքով»: