Կոլումբիայում առգրավվել է պատմության մեջ ամենախոշոր չափի թմրանյութի խմբաքանակը՝ 12 տոննա կոկաին
Կոլումբիայի ոստիկանությունը հայտնել է երկրի ողջ պատմության ընթացքում ամենախոշոր քանակի թմրանյութի առգրավման մասին, հաղորդում է i24NEWS-ը։
Նշվում է, որ հայտնաբերվել և առգրավվել է 12 տոննա «կոկաին» տեսակի թմրանյութ, իսկ երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսը «զբոսնել է» առգրավված կոկաինի վրայով։
Ոստիկանությունը առգրավվածը գնահատել է 360 մլն դոլար։