Պորոշենկոն վարչապետին և գլխավոր դատախազին կոչ է արել հրաժարական տալ
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն երկրի վարչապետ Արսեն Յացենյուկին կոչ է արել հրաժարական տալ: Այս մասին հայտնում է РИА Новости-ին:
Ըստ Պորոշենկոյի՝ վարչապետ Արսենի Յացենյուկի և գլխավոր դատախազի հրաժարականները կվերականգնեն կառավարության նկատմամբ վստահությունը։ Այդ մասին Twitter-ի իր էջում գրել էր նախագահի մամուլի խոսնակ Սվյատոսլավ Ցեգոլկոն:
Նշենք, որ ավելի ուշ Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը հրաժարական է ներկայացրել:


