211652_close_icon
views-count5545 դիտում article-date 16:50 16-02-2016

Փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունից արդեն 7 տարի է անցել. ի՞նչ է արվել մեղավորներին եւ սպանության պատվիրատուին հայտնաբերելու ուղղությամբ

Փոխոստիկանպետ Գեւորգ Մհերյանի սպանությունից արդեն 7 տարի է անցել, բայց ոչ պատժված անձինք կան, ոչ էլ սպանության պատվիրատուի անունն է հայտնի: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը զրուցեց Գեւորգ Մհերյանի հոր՝ Պետրոս Մհերյանի հետ՝ հասկանալու, թե ՀՀ քննչական կոմիտե տեղափոխվելուց հետո գործի ընթացքը նրան գոհացնում է, թե ոչ: Նա նշեց, որ գործը քննչական կոմիտեում հայտնվելուց հետո որոշ չափով տեղաշարժ կա: «Օրինակ, քրեկան գործ հարուցվեց պաշտոնյաների կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու ուղղությամբ: Բայց սպանության պատվիրատուի մասով քրեական գործ չկա: Հետեւաբար, գործի ընթացքը չի կարող ինձ գոհացնել»,- ավելացրեց Պ. Մհերյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գ. Մհերյանի սպանության գործը տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտե: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա հայրը` Պետրոս Մհերյանը: Մինչ այդ էլ հայտնել էինք, որ Գեւորգ Մհերյանի հայրը որդու սպանության գործով իր ձեռքի տակ հայտնված սենսացիոն տեսաերիզը հանձնել էր ոստիկանությանը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Պետրոս Մհերյանը: Նա նամակ էր հանձնել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ պատմել իր ձեռքի տակ հայտնված փաստերի մասին: Ավելի վաղ էլ Պետրոս Մհերյանը ասել էր, որ տեսաերիզում բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են "ուրիշի գլխին սարքելու" մասին. «Նրանք փորձում էին սարքել սույն գործով 3,5 տարի ազատազրկումից հետո ազատության մեջ գտնվող Գեւորգ Իգիթյանի գլխին: Անգամ այդ տղան ձայնագրության մեջ ասում է. «Հա, լավ, ասեմ՝ ես եմ: Բա որ հարցնեն՝ զենքը ու՞ր է, ի՞նչ ասեմ»: Սակայն մինչեւ այսօր դեռ ոչ կալանավորվա անձիք կան, ոչ էլ դատապարտված»:

Նմանատիպ նյութեր