6867 դիտում
11:32 16-02-2016
Մանրամասներ, թե ինչպես է համածառայակիցների բռնության եւ հալածանքների հետևանքով զինծառայողն ինքնասպան եղել
20-ամյա Արմեն Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում բռնություն է գործադրել համածառայակից Է. Մելքումյանի նկատմամբ, ինչի արդյունքում շարքային Մելումյանն ինքնասպան է եղել:
Բացի դա, նա վիրավորանք է հասցրել մեկ այլ զինծառայողի՝ անպարկեշտ ձևով ստորացնելով վերջինիս պատիվն ու արժանապատվությունը: Բացի դա, Ա. Իսրայելյանն նշանակված լինելով մարտական հերթապահության մարտական դիրքում՝ ինքնակամ առաջնագծից գնացել է կացարան, ինչի հետևանքով մարտական դիրքի հաշվարկը և սահմանը մնացել է առանց բավարար հսկողության:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով, 359 հոդվածի 3-րդ մասով, 359 հոդվածի 1-ին մասով, 360 հոդվածի 1-ին մասով, 365 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Իսկ 23-ամյա Հրաչյա Մովսեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, դիրքի ավագ, իր գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ` շարքային Ա. Իսրայելյանի կողմից շարքային Մելքումյանի նկատմամբ պարբերաբար դրսևորած հալածանքի հետևանքով վերջինս ինքնասպան է եղել: Նրա դեմ էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը:
20-ամյա Նարեկ Այվազյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում վիճաբանել է Արմեն Իսրայելյանի հետ, բռնություն գործադրել: Նրա դեմ էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
2543 դիտում
16:05 27-05-2015
Հոգեկան խնդիրներ ունեցող զինծառայողն ինքնասպան է եղել. մեղադրվում է զորամասի բուժծառայության պետը
1564 դիտում
07:22 08-05-2024
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
916 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1270 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1087 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան