32190 դիտում
15:10 15-02-2016
2015-ին դիպուկահարի կրակոցից զոհված զինվորի ընտանիքը չի կարողանում վճարել անգամ գերեզմանաքարի արժեքը. տեսանյութ
Արման Հարությունյանը ծնվել էր 1994 թվականին Տավուշի մարզի Ոսկևան գյուղում: 2012 թվականին, պարտադիր զինծառայությունից զորացրվելուց հետո, որպես պայմանագրային ծառայող զինվորագրվում է Նոյեմբերյանի գնդում՝ պաշտպանելու համար հայրենի գյուղի սահմանները: Երիտասարդը որոշում է ուսումը շարունակել սահմանի վիճակը կարգավորվելուց հետո, սակայն նրա բոլոր երազանքներն այդպես էլ անկատար են մնում՝ թշնամու գնդակի պատճառով: Արման Ալիկի Հարությունյանը զոհվում է 2015 թվաականին հայրենի սահմանները պաշտպանելիս:
Հետմահու պարգևատրվում է Արիության մեդալով: Նրա ընտանիքը բազմանդամ է՝ յոթ անձ՝ ծնողները, երկու եղբայրներն ու երկու քույրերը , եղբոր կինն ու զարմիկը: Ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում, չկա աշխատող ձեռք, բոլորը գործազուրկ են: Արմանի փոքր եղբայրն ուսանող է, սովորում է Երևանում, ունի բավականին մեծ առաջադիմություն, մեծ քույրը 1991 թվականին ծնված Գոհարիկը նույնպես աշխատանք չունի, իսկ փոքրիկ քույրը՝ Թերեզան, սովորում է 4-րդ դասարանում: Ծնողները չեն կարողանում նույնիսկ վճարել գերեզմանաքարի արժեքը, համագյուղացի վարպետը ի հիշատակ հերոսի մատչելի գնով է աշխատանքը կատարել՝ 200 000 դրամով, սակայն նրանք չեն կարողանում վճարել անգամ այդ գումարը:
Սիրելի՛ հայրենակիցներ եկեք կանգնենք մեր հերոսի ընտանիքի կողքին, մխիթարենք ջերմ խոսքով, սփոփենք նրանց վիշտն ու ամենքս ինչով կարող ենք աջակից լինենք նրանց:
Արմանի մայրիկի՝ տիկին Նարինեի հեռախոսահամարն է՝ +37499 123 894:
Ցանկացողները կարող են գումար փոխանցել «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ-ի հաշվեհամարներին` «նպատակ» բաժնում նշելով «Արման Հարությունյանի ընտանիքին»:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ
1510023094910100 ՀՀ դրամ;
1510023094910101 ԱՄՆ դոլար;
1510023094910149 ԵՎՐՈ;
1510023094910158 ՌԴ ռուբլի;
SWIFT: ARMCAM22:
[img]/ups/images/0893923001455533095453440.jpg[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
481 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
304 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը