211652_close_icon
views-count1696 դիտում article-date 23:02 15-02-2016

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահն այցելել է համայնքներ

ԼՂՀ Ազգայյին ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 15-ին Ասկերանի շրջանի Խանապատ եւ Խրամորթ համայնքներում մասնակցել է 2015 թվականի տարեկան հաշվետու նիստերին: Համայնքների ղեկավարներ Սամվել Շահրամանյանը եւ Արգեն Մկրտչյանն իրենց զեկույցներում ներկայացրել են նախորդ տարվա գործունեության հիմնական ուղղություններն ու ձեռքբերումները, խոսել առկա խնդիրների մասին: Մասնավորապես ընդգծվել է բնակարանային շինարարության, ոռոգման ջրի ապահովման, գյուղերում աղբահամանման համակարգի ներմուծման, երիտասարդների զարգացման եւ կրթական որակի բարելավմանն ուղղված ծրագրերի կիրառման անհրաժեշտությունը: Նշված խնդիրների լուծման գործում խորհրդարանի նախագահը կարեւորել է համայնքների բնակիչների նախաձեռնողականությունը եւ ակտիվությունը: Աշոտ Ղուլյանը նշել է, որ համայնքների տարեկան հաշվետու նիստերը ոչ միայն ամփոփում են նախորդ տարվա գործունեությունը, այլեւ հուշում աշխատանքի նոր ուղղությունների մասին: Համայնքների ղեկավարների տարեկան հաշվետվություններին մասնակցում էր նաեւ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր