Ռուսաստանում «Զիկա»-ի առաջին դեպքն է գրանցվել
Ռուսաստանում «Զիկա» տենդի առաջին դեպքն է գրանցվել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայության փոխանցմամբ, քաղաքացին վարակվել է Դոմինիկյան Հանրապետությունում հանգստի ժամանակ։
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ վերահսկողության տակ են նաև հիվանդի ընտանիքի անդամները, ինչպես նաև այն անձինք, ովքեր շփում են ունեցել նրա հետ:
«Ներկա պահին հիվանդը գտնվում է Մոսկվայի ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, վիճակը բավարար է», - ասված է հաղորդագրությունում։