211652_close_icon
views-count4628 դիտում article-date 19:25 15-02-2016

ԱՊՊԱ-ն այսօր կայացած և հանրային գիտակցության մեջ ձևավորված համակարգ է. Վահան Ավետիսյան

Հարցազրույց Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի հետ: [b]-Պարոն Ավետիսյան, ԱՊՊԱ-ի ներդրման առաջին հինգ տարիների ընթացքում ի՞նչ հիմնական ձեռքբերումներ կարող եք նշել:[/b] -Թերևս կցանկանայի շատ կանգ չառնել ձեռքբերումների վրա և առավել անդրադառնալ մեր հանրությանը հուզող այն հարցերին, որոնց լուծումները կմեծացնեն ԱՊՊԱ համակարգից իրենց բավարարվածությունը: Այնուհանդերձ, փորձեմ հակիրճ ձևակերպել արդյունքները՝ • ԱՊՊԱ-ն այսօր կայացած և հանրային գիտակցության մեջ ձևավորված համակարգ է. այն լուծել է իր առջև դրված սոցիալական խնդիրը, • ԱՊՊԱ համակարգի ներդրման արդյունքում ձևավորվել և զարգացել են ապահովագրության ոլորտի մի շարք անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որոնք թույլ կտան պարտադիր ապահովագրության տարբեր համակարգերի միջոցով լուծել սոցիալական այլ խնդիրներ, • ԱՊՊԱ-ի ներդրման շնորհիվ ձևավորվել է իրական վիճակագրություն ճանապարհատրանսպորտային պատահարների, վարորդների վարորդական պատմության, ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի՝ այս ոլորտում վարքագծի, տարբեր խմբերում գտնվող ավտոմեքենաների ռիսկայնության վերաբերյալ, ինչը բավարար հիմքեր է ստեղծում կատարելու բարելավումներ և ճշգրտումներ այս ոլորտում, • ստեղծվել է շուրջ 750 աշխատատեղ, ապահովագրական գործակալների թիվն ավելացել է ավելի, քան 5000-ով: [b]-Որքա՞ն է կազմել ԱՊՊԱ համակարգի վնասաբերությունը վերջին տարիներին:[/b] -ԱՊՊԱ համակարգում առաջին հինգ տարիների վնասաբերությունը (ապահովագրական հատուցումների մակարդակը) ըստ տարբեր տարիների տատանվել է 53-ից մինչև 77%՝ 5 տարվա միջինում կազմելով տարեկան 64%: [b]-Ինչո՞ւ է ապահովագրավճարիների նվազագույն շեմը սահմանվում բյուրոյի կողմից և ի՞նչ կարող է տեղի ունենալ դրա չսահմանման դեպքում:[/b] -Նախ պետք է նշեմ, որ Բյուրոն օրենքով ստեղծված, ինքնակարգավորվող կազմակերպություն է, որի նպատակը ԱՊՊԱ ոլորտում տուժած անձանց շահերի պաշտպանությունն է և ԱՊՊԱ համակարգի կայունության և զարգացման ապահովումը: Նշված նպատակների իրականացման համար Բյուրոն ունի օրենքով նախատեսված մի շարք գործառույթներ և լիազորություններ՝ ներառյալ իր անդամ ապահովագրական ընկերությունների համար ԱՊՊԱ ոլորտում կանոնների մշակումը և դրանց նկատմամբ հսկողության իրականացումը: Այդ կանոնների շարքում օրենքով հստակ ամրագրված է նաև Բյուրոյի իրավասությունը՝ իր կամ Կենտրոնական Բանկի նախաձեռնությամբ ԱՊՊԱ ոլորտում սահմանելու հիմնական և բազային ապահովագրավճարների նվազագույն սահմանաչափեր, և Բյուրոյի պարտավորությունը՝ սահմանելու հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափեր: Ըստ էության դրանք սահմանելու տրամաբանությունը հետևյալն է՝ • նվազագույն չափի սահմանման տրամաբանությունն անբարեխիղճ մրցակության և անհիմն ցածր գնագոյացման բացառումն է՝ համապատասխանաբար վերջնահաշվում՝ ապահովելով ԱՊՊԱ համակարգի ֆինանսական կայունության ապահովումը, • առավելագույն շեմի սահմանման տրամաբանությունը կրկին անբարեխիղճ մրցակության, սակայն այս անգամ արդեն անհիմն բարձր գնագոյացման բացառումն է՝ վերջնահաշվում պաշտպանելով ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի և վարորդների շահերը: Ներկայում, Բյուրոն սահմանել է հիմնական և բազային ապահովագրավճարների և նվազագույն և առավելագույն սահմանաչափերը, քանի որ ի սկզբանե ընտրված կարգավորման այսպիսի մոդելից բխում է այս երկու սահմանաչափերի սահմանման օբյեկտիվ անհրաժեշտությունը՝ ելնելով ԱՊՊԱ համակարգի կայունության ապահովման և հետազա զարգացումների ու բարելավումների հետ կապված մեր ծրագրերից: [b]-Պարոն Ավետիսյան, հիմնական ի՞նչ խնդիրներ եք տեսնում ԱՊՊԱ ոլորտում և դրանց լուծման ուղղությամբ ներկայում ինչ աշխատաքներ են տարվում:[/b] -Ինչպես արդեն նշեցի, մենք այս պահին առավելապես կենտրոնացել ենք ԱՊՊԱ ոլորտի խնդիրների բացահայտման և դրանց կարգավորման ուղղությամբ համալիր միջոցառումների վրա և 2016 թվականը մեզ համար այսպես կոչված սահմանել ենք ԱՊՊԱ ոլորտի զարգացման հաջորդ փուլի համար նախատեսված փաթեթային կարգավորումների իրականացման և նախաձեռնությունների տարի: Հարց է առաջանում, թե ինչու են անհրաժեշտ այդ փոփոխությունները. մեր կարծիքով դրանք անհրաժեշտ են և ինքնանպատակ չեն, քանի որ՝ • անհրաժեշտ են համակարգի զարգացման երկրորդ փուլին բնորոշ փաթեթային կարգավորումներ, որոնք ԱՊՊԱ համակարգի ներդրման ժամանակ նախատեսված են եղել իրականացնել համակարգի սկզբնական կայացումից և վիճակագրական շարքերի ձևավորումից հետո, • ԱՊՊԱ ոլորտում առաջին 5 տարիների փորձը նախանշել է իր բաց և թույլ կողմերը, որոնք համապատասխանաբար կարիք ունեն ճշգրտման, • անհրաժեշտ է հնարավորինս օպտիմիզացնել ԱՊՊԱ ոլորտում առկա գործընթացները և լուծել այս ոլորտից հանրային բավարարվածությանը խոչընդոտող վերոհիշյալ խնդիրները: Ոլորտում այս մասով մենք առանձնացրել ենք հետևյալ խնդիրները՝ • մեծացել են խցանումներն երթևեկության մեջ, • ԱՊՊԱ համակարգում կիրառվող գործընթացների տևողությունը և հարմարավետությունը դեռևս գոհացնող մակարդակի վրա չէ, • Դեռևս անհրաժեշտ մակարդակի չի հասել վնասների գնահատման և պատճառների փորձաքննության գործընթացներից հասարական բավարարվածությունը: Այս խնդիրների լուծման ուղղությամբ Բյուրոն ներկայում նախաձեռնել է մի շարք նախագծեր, որոնց մի մասն արդեն հաստատված է, մի մասը՝ որպես նախագծեր, շրջանառված են՝ կարծիքների հավաքագրման նպատակով, իսկ մի մասը դեռևս գտնվում է մշակումների փուլում: Մասնավորապես այս պահին կցանկանայի առայժմ խոսել միայն արդեն հաստատված և շրջանառված նախագծերի մասին: Նախնական սույն թվականի մարտի մեկից (գործողության մեջ մտնելու ճշգրիտ ամսաթվի մասով լրացուցիչ հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ) ԱՊՊԱ ոլորտում ներդրվում է՝ • ծանուցումների էլեկտրոնային տարբերակը, ինչը նշանակում է, որ ԱՊՊԱ պայմանագրերում էլեկտրոնային հասցեի լրացումը կդարձվի պարտադիր նախապայման և ԱՊՊԱ ոլորտում փորձաքննությունների և հատուցումների գործընթացի բոլոր ծանուցումներն, որպես Ապահովադիր և տուժող կիրականացվեն տվյալ էլեկտրոնային հասցեի միջոցով: Արդյունքում հնարավորություն կստեղծվի ճանապարհատրանսպորտային պատահարի բոլոր կողմերին արագ և պատշաճ ծանուցել՝ դրանով գործընթացի տևողությունը կրճատելով 5-իցմինչև 10 օրով, • մինչև 50.000 դրամի գույքային պահանջներ առաջացնող ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից վարորդների կողմից պատահարների ինքնուրույն գրանցման գործընթաց: Նոր գործընթացը ենթադրում է, որ այն դեպքում, երբ պատահարի արդյունքում մեղավոր վարորդի նկատմամբ անմեղ վարորդի գույքային պահանջը չի գերազանցում 50.000 դրամը, ապա ԱՊՊԱ պատահարի մասնակից վարորդներն ինքնուրույն՝ առանց ապահովագրական ընկերության և ոստիկանության ներկայացուցչի համաձայնության, դեպքի վայր ժամանման և գրանցման, լրացնում են համաձայնեցված հայտարարագիրը և պարզեցված ու արագացված ընթացակարգով հատուցում ստանում ապահովագրական ընկերությունից: Հատուցման այս շեմի շրջանակներում ընկնող դեպքերն այս պահին կազմում են ընդհանուր պատահարների քանակի մոտ 20 %-ը: ՀՀ կառավարության հաստատմանն է առաջարկվել նաև համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը. այն դարձել է առավել մատչելի լրացման համար: Նոր համակարգի բարեհաջող գործարկման դեպքում նախատեսվում է վնասի շեմի որոշակի բարձրացում: Ինքնուրույն գրանցման գործընթացը որոշակիորեն կմեղմի խցանումների խնդիրը: Խցանումների խնդիրը, մեր կարծիքով, էապես կկարգավորի նաև մեր, Կենտրոնական բանկի և Ճանապարհային ոստիկանության համատեղ մեկ այլ կարևոր նախաձեռնությունը, համաձայն որի՝ • Ճանապարհային երթևեկության բոլոր կարգավորումներն իրականացնելու և խցանումները կառավարելու համար բոլոր անհրաժեշտ գործառույթները (գործիքները) առաջարկվում է կենտրոնացնել միայն ՀՀ Ճանապարհային ոստիկանությունում: Մասնավորապես՝ առաջարկվում է պատահարը գրանցելու, պատահարի վերաբերյալ ելակետային տվյալները հավաքագրելու և պատահարի վայրից ավտոմեքենան տեղաշարժելու թույլտվության գործառույթների իրավասությունը թողնել միայն Ճանապարհային ոստիկանությանը: Գրանցման ենթակա չեն լինի միայն ինքնուրույն կարգավորվող վնասները, որոնք կգրանցվեն համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով: • միայն գույքային վնասների ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների մեղավորության որոշման գործընթացը նախատեսվում է ոստիկանությունից տեղափոխել ԱՊՊԱ ոլորտ՝ ապահովագրական ընկերությունների և պատճառի փորձաքննություն իրականացնող փորձագետների իրավասության դաշտ: Փորձաքննություն կատարելու նպատակով միասնական եղանակով ՃՈ-ից կստացվեն պատահարի վերաբերյալ ելակետային տվյալները և պատահարների տեսաձայնագրությունների էլեկտրոնային տարբերակները՝ առկայության դեպքում: Նշված փոփոխությունները ներառող համապատասխան օրենքների նախագծերը ՀՀ Ոստիկանությունն այս պահին արդեն շրջանառել է շահագրգիռ գերատեսչությունների միջև և այդ նախագծերի այլ մանրամասները կարող եք ճշտել Ճանապարհային ոստիկանությունից: Բյուրոյի կողմից շրջանառված նախագծերից հարկ եմ համարում առանձնացնել նաև ԱՊՊԱ պայմանագրերի կնքման նգործընթացի և սակագների հաշվարկման համակարգի պարզեցմանն և կատարելագործմանը վերաբերող փաթեթը: ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացի պարզեցումը ենթադրում է հնարավորությունների ստեղծում, որպեսզի ապահովագրական ընկերությունները կարողանան առցանց, վճարահաշվարկային համակարգերի միջոցով, այդ թվում՝ վճարային ցանկացած տերմինալների և բջջային հավելվածների միջոցով իրենց հաճախորդներին առաջարկել կնքել ԱՊՊԱ պայմանագրեր և կատարել վճարումներ՝ առանց ապահովագրական ընկերություն այցելելու: Սակագների հաշվարկման՝ ներառյալ բոնուս-մալուս համակարգի պարզեցման և կատարելագործման գործընթացի ներդրմամբ, նախատեսվում է անցում կատարել առավել պարզ՝ միայն Ապահովադիրների (ավտոմեքենաների սեփականատերերի) պատմության վրա հիմնված բոնուս-մալուս համակարգին, ինչը թույլ կտա Ապահովադիրներին ինքնուրույն կառավարել իրենց ռիսկերը և ցանկացած վարորդի հանձնել վարման՝ առանց ապահովագրական ընկերությանը տեղեկացնելու և ԱՊՊԱ պայմանագրում որևէ փոփոխություն կատարելու: Նախատեսվող կարգավորումների արդյունքում հատուցումների գործընթացը գրեթե երեք անգամ կկրճատվի. ներկայիս մոտ 16-ից մինչև 90 օր տևողությամբ գործընթացը կստացվի՝ 1. Համաձայնեցված հայտարարագրով դեպքերում՝ 4-ից 11 օր, 2. Ստանդարտ դեպքերում՝ 10-ից մինչև 27 օր: [b]-Պարբերաբար հնչում են կարծիքներ, որ վճարվող ապահովագրական հատուցումները չեն բավարարում իրական վնասի չափը վերականգնելու համար: Ի՞նչ կասեք այս մասին:[/b] -Տուժողները, նման դեպքերում կարող են ընտրել ավտոմեքենայի վերանորոգման տարբերակը և Բյուրոյի կողմից գրանցված և ապահովագրական ընկերության հետ համագործակցող վերանորոգող կազմակերպությունների ցանկից ընտրեն որևէ կազմակերպություն և պահանջեն մեքենայի վերանորոգում կատարել: Բացի դրանից, տուժողները իրենց պատճառված վնասի հետ անհամաձայնությունները կարող են բողոքարկել Բյուրոյում՝ կրկնակի փորձաքննություն նշանակելու միջոցով: Հուսով ենք, որ ապագա մեր կարգավորումների արդյունքում նման բողոքները նույնպես էապես կնվազեն: [url=http://www.pastinfo.am/hy/node/90861]Հարցազրույցը՝ Լիա Խոջոյանի[/url]

Նմանատիպ նյութեր