Խոշոր հրդեհ՝ Երևանում․հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը․ շնորհիվ հրշեջների ու բժիշկների նրա կյանքը հնարավոր է եղել փրկել․ ժամանել է Արաբկիրի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները կոտրելով ավտոտնակի երկաթե դռան փականը բացել են այն և ներսում անգիտակից վիճակում հայտնաբերել են տղամարդու, ում օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 17 հերթապահ խումբը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել Այրվացքաբանության ազգային կենտրոն։
Վիրավորին տեղափոխելուց հետո հրշեջ փրկարարները կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Ավտոտնակում կայանված «Mercedes» մակնիշի ավտքոմեքենան կարելի է ասել ամբողջությամբ ներսի հատվածը վերածվել է մոխրի։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Ռաֆիկ Պռազյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Նվեր Վահանյանն ու պարեկ Ռուզաննա Մուսայելյանը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը։
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Ազատ Դանիելյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պազվում է հիվանդանոց տեղափոխված քաղաքացու, ավտոտնակի սեփականատիրոջ ինքնությունը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևանները նշում էին․«Ծուխ նկատեցին ու տարօրինակ հոտ զգացինք, հետո ավտոտնակի դապրպասների արանքից կրակ տեսանք։ Միանգամիզ զանգել ենք 9-11։ Հալալ ա տղերիքն, շատ արագ հասան հրշեջները կոտրեցին դարպասի զամոկը ու մտան ներս։
Վայրկյաններ անց հարևանին հանեցին՝ լրին անգիտակից էր։ Եթե փրկարարները մի փոքք հապաղեին, հաստատ դեպքը ողբերգական ավարտ էր ունենալու։ Հալալ էր նաև շտապօգնության բժիշկներին։ Բոլոր օպերատիվ ծառայություններն էլ շատ լավ ճիշտ ու գրագետ աշխատաեցին, ինչի արդյունքում էլ առաջին հերթին շնորհիվ հշրեջ փրկարարների, հետո շտապօգնության բժիշկների մեր հարևանի կյանքը փրկվեց»։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։