211652_close_icon

ՊԲ-ն ադրբեջանցի պատանու վրա չի կրակել. ԼՂՀ ՊՆ

views-count2396 դիտում article-date 17:17 15-02-2016
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ հերքելով «ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հորինված և նույն երկրի պաշտպանական գերատեսչության կողմից հաստատված տեղեկությունն այն մասին, թե իբր այսօր Ակնայի (Աղդամի) պաշտպանական ուղղությամբ հայկական կողմի արձակած կրակոցից վիրավորվել է Չիրաղլը գյուղի 17-ամյա բնակիչ Ջոշգուն Մամեդովը»: Ընդգծելով, որ այդ լուրն իրականությանը չի համապատասխանում, Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը շարունակում է․ «Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով իրենց որդեգրած սկզբունքին, ոչ միայն ձեռնպահ են մնում խաղաղ բնակավայրերը գնդակոծելուց, առավել ևս, եթե կրակային թիրախում դպրոցահասակ պատանի է, այլև կանխարգելիչ գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Այնպես որ տարածված լուրը կարելի է դիտարկել ոչ այլ կերպ, քան հակառակորդի չհաջողված քարոզչության հերթական փորձ»: [b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր