Հարի Լինեկեր. Եթե Մեսին լավագույնը չէ պատմության մեջ, ուրեմն ես հավ եմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» և Անգլիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Հարի Լինեկերը հիացմունքի խոսքեր է ասել Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիի հասցեին, որի հեթ-տրիկի շնորհիվ հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Էկվադորին և դուրս եկավ 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:
«Այնտեղ, որտեղ Մեսին, միշտ հույս կա: Նաա պարզապես դուրս եկավ ու հեթ-տրիկ արեց:
Եթե նա պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստը չէ, ուրեմն ես հավ եմ», գրել է Լինեկերը իր թվիթերում: