211652_close_icon
views-count2731 դիտում article-date 11:17 15-02-2016

Իրանում 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի արևմտյան՝ Իլամ նահանգում երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել երկրաշարժ: Այդ մասին տեղեկացնում է IRNA գործակալությունը: Թեհրանի Երկրաֆիզիկայի ինտիտուտի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 22:06-ին: Էպիկենտրոնը գտնվել է Մորմուրի քաղաքում: Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Նմանատիպ նյութեր