211652_close_icon
views-count2396 դիտում article-date 22:26 27-10-2015

Տոմաս Տուխել. Մխիթարյանը 100 տոկոսով պատրաստ է

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել է Գերմանիայի Գավաթի խաղարկության 2-րդ փուլում «Պադերբորնի» հետ խաղին: Այդ մասին հայտարարել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը: «Մխիթարյանը 100 տոկոսով պատրաստ է: «Աուգսբուրգի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/25/68660/]խաղից[/url] առաջ նա մկանների հետ կապված խնդիրներ ուներ և մենք ապահովության համար որոշեցինք նրա հանգիստ տալ: Չնայած շատ բարդ էր մեր համար նրան խաղադաշտ չմտցնելու որոշում կայացնելը», ասել է Տուխելը: Նշենք, որ «Բորուսիա»-«Պադերբորն» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 28-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին:

Նմանատիպ նյութեր