Փրկարարները բացել են բնակարանի դուռը
Փետրվարի 14-ին, ժամը 12.59-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բանալին մնացել ներսում, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 14-ին, ժամը 09.45-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ճարտարապետների փողոցի թիվ 58 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: