211652_close_icon

Վերանորոգվել է Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի վարչական մասը

views-count1409 դիտում article-date 19:35 13-02-2016
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը և ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանը այցելել են «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ՝ ծանոթանալու կենտրոնի նոր վերանորոգված վարչական մասին: Նրանք շրջել են տարածքով, հանդիպել բժշկական հաստատության աշխատակիցներին, քննարկել ընթացիկ հարցեր: Այցի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև առաջիկա ծրագրերի իրականացմանն ուղղված միջոցառումներին: Նշենք, որ կենտրոնի նոր վերանորոգված վարչական մասի շինարարությունն իրականացվել է ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի միջոցների հաշվին:

Նմանատիպ նյութեր