Փրկարարները բացել են փակ դուռը
Փետրվարի 13-ին, ժամը 16.45-ին ահազանգ է սատցվել, որ Արմավիրի մարզ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բանալին մնացել է ներսում, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 13-ին, ժամը 15.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 9ա շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, երեխան մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: