Հռոմի պապը հովվապետական այցով մեկնել է Մեքսիկա
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սկսել է Մեքսիկա իր առաջին հովվապետական այցելությունը, հաղորդում է El Universal-ը:
Նշվում է, որ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի միջազգային օդանավակայանում նրան անձամբ դիմավորելու են Մեքսիկայի նախագահ Էնրիկա Պենիա Նիետոն և նրա կինը:
Հովվապետը Մեքսիկա է ուղևորվել Կուբայում Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ պատմական հանդիպումից հետո: Նշենք, որ Մեքսիակն համարվում է աշխարհի ամենախոշոր իսպանալեզու կաթոլիկ երկիրը: