211652_close_icon
views-count1021 դիտում article-date 12:09 23-09-2014

Գարեգին Երկրորդ կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Ծայրագույն Արևելք

Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնեց Ծայրագույն Արևելք: Այցի ընթացքում Նորին Սրբությունը կլինի Հնդկաստանում, Սինգապուրում և Մյանմարի Միությունում: Նորին Սրբությանն ուղեկցում են Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, Հնդկաստանի հայոց հոգևոր հովիվ, Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը և Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:

Նմանատիպ նյութեր