Մեքսիկայում 10 ավտոմեքենաների բախումից 20 մարդ է մահացել
Խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Մեքսիկայում:
La Jornada թերթի փոխանցմամբ՝ ավտովթարը տեղի է ունեցել Պուեբլա նահանգի Պուեբլա-Օրիսաբա մայրուղու վրա: Առնվազն 10 ավտոմեքենաների մախման հետևանքով 20 մարդ է մահացել: Եվս 40 մարդ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ականատեսների վկայությամբ՝ ուղևորատար ավտոբուսը բախվել է բեռնատարին, որը ոչ ալկոհոլային խմիչքներ էր տեղափոխում, ինչից հետո մի քանի ավտոմեքենաներ ևս բախվել են միմյանց: Ավտոբուսը և ևս մի քանի ավտոմեքենաներ, որոնցից ուղևորները չեն հասցրել դուրս գալ, սկսվել են այրվել:
Տեղում աշխատում են հրշեջ-փրկարարներ ու բժշկական բրիգադներ: