Անգլիայում 80-ամյա տատիկ վարորդը վրաերթի է ենթարկել 8 դպրոցականի
Բրիտանական Լիվերպուլ քաղաքում Peugeot մակնիշի ավտոմեքենայի 80-ամյա տարեց կին վարորդը վրաերթի է ենթարկել 8 դպրոցականի: Այս մասին հայտնումէ BBC-ն:
Աղբյուրի հաղորդմամբ` դեռահաս աղջիկներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 3-ինը` ծանր:
Եվս 2 դպրոցական միջին ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ նրանցից միայն 1-ը չի տուժել:
Նշենք, որ 80-ամյա վարորդը նույնպես հոսպիտալացվել է: