Արգենտինացի ֆուտբոլիստը ակումբի ավտոբուսի վթարի պատճառով կորցրել է ոտքի մատերը. տեսանյութ
Արգենտինական «Ուրականա» ակումբի կիսապաշտպան Պատրիսիո Տորանսոն լուրջ վնասվածք է ստացել Վենեսուելայում ակումբի ավտոբուսի վթարից հետո: Բժիշկները անդամահատել են 33-ամյա արգենտինացու ձախ ոտքի չորս մատերը:
Տորանսոն մտահոգված է, որ սրանով իր կարիերան կավարտվի, թեպետ բժիշկները կփորձեն վերականգնել այդ մատերը, երբ ֆուտբոլիստը վերադառնա Արգենտինա: Բժիշկները գրեթե վստահ են, որ Տորանսոն կկարողանա շարունակել մրցելույթները, քանի որ ոտքի մեծ մատը չի վնասվել:
«Ուրականայի» ֆուտբոլիստները Վենեսուելայում վթարի են ենթարկվել Լիբերտադորեսի Գավաթի խաղարկության ընտրական փուլում տեղի «Կարակասի» հետ խաղից (1:2) հետո: Խաղացողները օդանավակայան վերադառնալիս են եղել, երբ ավտոբուսի արգելակները դադարել են գործել և այն վայրէջքի ընթացքում շուռ է եկել:
Նշենք, որ Տորանսոյին իր աջակցությունն է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին և մաղթել շուտափույթ ապաքինում: