Ռեփփեր Քանյե Ուեսթի և երգչուհի Թեյլոր Սվիֆթի միջև սկանդալը շարունակություն է ստանում, հայտնել է CNN-ը:
Բանն այն է, որ Ք. Ուեսթը նոր ալբոմ է թողարկել, որի երգերից մեկում ռեփփերը հասկացնում է, որ ինքն է երգչուհուն հայտնի դարձրել:
«Famous» (Հեղինակավոր) երգում արտահայտություն կա՝ «իմ ու Թեյլորի միջև կարող է սեքս լինել», որով Քանյեն ակնարկում է երգչուհու՝ հայտնի դառնալու մասին:
Սկանդալը սկիզբ էր առել դեռ 2011 թվականին, երբ VMA MTV մրցանակաբաշխության ժամանակ ռեփփերը խանգարեց Սվիֆթին ստանալ մրցանակը. Նա բեմ բարձրացավ և հայտարարեց, որ մրցանակին արժանի է որ թե Թեյլորը, այլ Բեյոնսեն: Միջադեպից հետո նախագահ Բարաք Օբաման Քանյեին անվանեց հիմար: