Վենեսուելայում ոստիկանությունը հազարավոր տարեցների դեմ արցունքաբեր գազ է կիրառել. ցուցարարները հասել են մինչև ՄԻՊ գրասենյակ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Վենեսուելայում մի քանի հազար տարեց մարդ է դուրս եկել մայրաքաղաք Կարակասի և այլ քաղաքների փողոցներ և միացել ընդդիմության կազմակերպած բողոքի երթին, որն ուղղված է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, հաղորդում է BBC-ն։
Ոստիկանությունն արգելափակել է մայրաքաղաքի գլխավոր փողոցը և ցուցարարներին զսպելու նպատակով արցունքաբեր գազ կիրառել։
Ցուցարարները հասել են մինչև երկրի ՄԻՊ-ի գրասենյակ, բողոք ներկայացրել ոստիկանության բռնության դեմ և պահանջել իշխնություններից հարգել տարեց բնակչությանը։
Նշենք, որ միայն վերջին 1 ամսվա ընթացքում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 40 մարդ է մահացել։
Ընդդիմությունը բողոքում է նախագահ Մադւրոյի կողմից խորհրդարան ձևավորելու որոշման դեմ, որը կփոխարինի ներկայիս Ազգային ասամբլեային և ամբողջական լիազորություններ ձեռք կբերի երկրի սահմանարությունը փոփոխելու համար։ Ներկա պահին Վենեսուելայում ինֆլյացիայի մակարդակը հասցել է մինչև 92/8 տոկոսի, մինչդեռ ապրիլ ամսին այդ ցուցանիշը կազմել է մոտ 16 տոկոս։