4137 դիտում
13:14 12-02-2016
ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարներն այցելել են առաջնագիծ
Փետրվարի 11-ին հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխհամագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում Արցախ այցելած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ եղել է բանակային բնագծի մի շարք հատվածներում և ծանոթացել հակամարտ զորքերի շփման գոտում տիրող իրավիճակին, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Շրջայցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացվել է առաջնագծի պաշտպանական համակարգի ամրապնդմանն ուղղված գործողությունների համալիրը, դրանցում ներդրված մարտավարական ու տեխնիկական նորարարությունները:
Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը եղել է նաև Տիգրանակերտի բանակային վարժարանում և հետևել ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի հրաձգային վաշտի կողմից անցկացվող հետևակի մարտական մեքենաների գործնական հրաձգության պարապմունքներին:
[img]/ups/images/028071200145526793120829.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
5017 դիտում
13:34 19-05-2018
ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել են հարավ-արևմտյան սահմանագոտի
2061 դիտում
19:32 29-08-2019
ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3685 դիտում
13:39 01-01-2020
Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարներն այցելել են մարտական դիրքեր
Այս բաժնից
1072 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1477 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է
1276 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը