211652_close_icon
views-count684 դիտում article-date 16:19 12-02-2016

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 11-ից 12-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը: Բացահայտվել է գողության` 15, խարդախության` 6, կողոպուտի 3 և յուրացման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 3 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր