2771 դիտում
23:17 11-02-2016
Մահացել է «Գարուն» ամսագրի խմբագիր Վարուժան Այվազյանը
Հայ գրականությունը հերթական ցավալի կորուստը կրեց. 58 տարեկանում վախճանվեց արձակագիր, 1996 թվականից ՀԳՄ անդամ, «Գարուն» գրական-գեղարվեստական ամսագրի եւ «Ապոլոն» հրատարակչության գլխավոր խմբագիր Վարուժան Այվազյանը:
Վարուժան Այվազյանը ծնվել է 1958 թ. մայիսի 29-ին Վրաստանի Ծալկայի շրջանի Այազմա գյուղում: 1985 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1985-1987 թթ. աշխատել է «Պիոներ» (այժմ՝ «Աղբյուր») ամսագրի խմբագրությունում: 1987 թվականից՝ «Գարուն» ամսագրի խմբագրությունում որպես գրական աշխատող, պատասխանատու քարտուղար (1991-ից), գլխավոր խմբագրի տեղակալ (1993-ից): 2002 թվականից «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրն էր, 1993-ից՝ նաեւ ամսագրին կից «Ապոլոն» հրատարակչության գլխավոր խմբագիրը:
Վ.Այվազյանի պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Հին ահ» խորագրով, հրատարակվել է 1991 թվականին: Այնուհետեւ լույս են տեսել «Ճանճի ամիսը» (1998), «Համեմատական կենսագրություններ» (2004) վեպերը, «Առավոտ պայծառ, զվարթ ծիրանի» (2003) մանկապատանեկան պատմվածքների, «Պատմություն ճնճղկանն, որ ավելի քան երեք անգամ կանգնեց Տիրոջ աջ ձեռքին» (2009) արձակ գործերի, «Անխարիսխ եւ անհենարան՝ երկրագնդի նման» (2007) հարցազրույցների ու էսսեների ժողովածուները:
«Պատմություն մեծն Կովկասի» վեպը 2009 թվականին (անտիպ, տպագրվել է 2013 թ.) արժանացել է Ռուսաստանի հայերի միության և ՀԳՄ «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության հատուկ մրցանակին:
Վարուժան Այվազյանի՝ ինքնատիպ գրողի, լրագրողի, գրական անբասիր գործչի, ճշմարիտ մտավորականի հիշատակը վառ կմնա նրա հարազատների ու մտերիմների, գործընկերների, բազմաթիվ ընթերցողների սրտերում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է Վարուժան Այվազյանի ընտանիքի անդամներին, հարազատներին:
[b]
Հայաստանի գրողների միության վարչություն[/b]
Նմանատիպ նյութեր
1710 դիտում
09:28 13-03-2014
Բազմաթիվ պարտքեր ունեցող «Նե» ամսագրի խմբագիր Անահիտ Ամիրյանին նույնիսկ դատի տվող է եղել․ Հրապարակ
4706 դիտում
10:31 10-11-2022
Վարդգես Պետրոսյանի հոբելյանական 90 ամյակն ու «Գարուն» ամսագրի 55 ամյակը
Այս բաժնից
745 դիտում
18:06 25-11-2024
Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը