211652_close_icon
views-count656 դիտում article-date 19:34 11-02-2016

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը աշխատանքային այցով Արցախում է գտնվում

Փետրվարի 11-ին Արցախ է ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Հայաստանի խորհրդարանի ղեկավարին այցի ընթացքում ուղեկցում են մշտական հանձնաժողովների նախագահներ Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը, պատգամավոր Թեւան Պողոսյանը, աշխատակազմի վարչության պետեր: Հյուրերին Շուշիի մատույցներում դիմավորել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Աշխատանքային այցի ծրագրի մեկնարկին ՀՀ Ազգային ժողովի նախագահը եւ պատվիրակությունը Արցախի խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ տեղի է ունեցել ծաղկեպսակադրման արարողություն: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել նաեւ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրմաքարերին: Օրվա երկրորդ կեսին նախատեսվում են Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահի հանդիպումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր եւ բարձրագույն իշխանությունների հետ:

Նմանատիպ նյութեր