Դպրոցների շաբաթօրյա պարապմունքները կավարտվեն ապրիլի 10-ին. Նարինե Հովհաննիսյան
Փետրվարին պարապմունքների դադարի պատճառով (պայմանավորված այն ժամանակ ՀՀ-ում սուր շնչառական վիրուսների աճի դինամիկայով) ուսումնական ծրագիրը հասցնելու համար 6-օրյա ուսումնական շաբաթին անցած դպրոցները բաց թողնված ժամերը կլրացնեն ապրիլի 10-ին:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] –ին հայտնեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
«նույնիսկ կարող են լինել դպրոցներ, որոնք ավելի շուտ կվերջացնեն, որոնք և՛ շաբաթ օրը կպարապեն, և՛ մեր առաջարկած մեթոդով, որ դասացուցակով դասերն ավելանան»,- նկատեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետը: