Հայտնի են Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակիչի զույգերը
Տեղի է ունեցել Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումների վիճակահանությունը:
Դորտմունդի «Բորուսիայի» մրցակիցը կլինի Բեռլինի «Հերտան», որի հետ Գերմանիայի Բունդեսլիգայի վերջին տուրում 0:0 էր խաղացել: Հանդիպումը կկայանա Բեռլինում: Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ կընդունի Բրեմենի «Վերդերին»:
Կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան ապրիլի 19-ին և 20-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 21-ին` Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում:
Հիշեցնենք, որ 1/4 եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիան» 3:1 հաշվով արտագնա [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/10/76674/]հաղթանակ[/url] տարավ «Շտուտգարտի» նկատմամբ, իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձավ երրորդ գոլի հեղինակը: