Կառավարության նիստին չեղյալ համարվեց Կ, Դեմիրճյանի անվան ՄՀՀ վաճառքը
Կառավարության այսօրվա նիստին, ինչպես և սպասվում էր, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն առաջարկեց չեղարկել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքը:
Իսկ օտարման գործընթացի դադարեցումը պայմանավորվեց գնորդի` ժամանակին ֆինանսական պարտավորությունների չկատարմամբ:
Հիշեցնենք, որ համալիրի գնորդը «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է, ում հետ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին կնքվել էր անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիրը:
Մինչ հաջորդ կառավարության նիստը հանձնարարվեց պատրաստել փաստաթղթեր, որպեսզի հաջորդ նիստում համալիրի պարտատոմսերը հանձնվեն կառավարությանն առընթեր անշարժ գույքի կառավարման վարչությունը:
Որոշման նախագծի ընդունումը 2016 թվականի ՀՀ պետական բյուջեում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում: