4290 դիտում
10:24 21-05-2014
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքը՝ պատմության կրկնություն․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «Ժամանակին Հայխնայբանկը կոպեկներով վաճառեցին գործարար Միխայիլ Բաղդասարովին, որը հետո նույն բանկը կլորիկ գումարով վաճառեց ռուսական ВТБ-ին։
Ժամանակին Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը վաճառվեց մի գումարով, որը կոմբինատի 1-1,5 տարվա շահույթն էր կազմում։
Նույնը՝ էլեկտրական բաշխիչ ցանցերը։ Վաճառեցին օֆշորային ինչ-որ կազմակերպության, հետո այն կլորիկ գումարով վաճառվեց Ռուսաստանին։ Օրինակները մի փոքր կոպիտ են, բայց փաստը մնում է փաստ։
Հիմա էլ՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը։ 2005թ. այն ռուսական ԲԱՄՕ ընկերությանը վաճառվել է 5,7 մլն դոլարով։ Պաշտոնապես, մասնավորեցումից հետո ԲԱՄՕ-ն այնտեղ 14 մլն դոլարի ներդրում է կատարել։ Ստացվեց 19,7 մլն դոլար։ Իսկ հիմա այն վաճառում են... 46 մլն դոլարով։ Այսինքն, համալիրը գրավադրված է եղել, այժմ այն աճուրդի է դրված, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն էլ այդքան է գնահատել համալիրի արժեքը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2596 դիտում
16:14 14-03-2022
Աշխարհահռչակ Garou-ն ելույթ կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում
3725 դիտում
09:34 04-06-2014
Տարաձայնություններ՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սեփականատերերի միջև. Ժողովուրդ
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան