Ստամբուլում միաժամանակ հարձակվել են 2 թերթի խմբագրությունների վրա
Զինված հարձակում է կատարվել երեկ Թուրքիայում Yeni Şafak և Yeni Akit թերթերի ստամբուլյան խմբագրությունների վրա, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
Ըստ տեղեկությունների՝ 5 դիմակավորված անձինք մոտեցել են Yeni Şafak-ի շենքին, որը գտնվում է Քյուչյուքչեքմեջե թաղամասում և Մոլոտովի կոկտեյլներ նետել գրասենյակի վրա, ինչից հետո հրզենային կրակ են բացել:
Նույն ժամանակահատվածում նույնատիպ հարձակում է տեղի ունեցել Yeni Akit գրասենյակի վրա, որը տեղակայված է Ստամբուլի Բայրամփաշա թաղամասում: Երկու դեպքում էլ հանցագործները, նկատելով անվտանգության աշխատակիցներին, դիմել են փախուստի:


