Վախճանվել է լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ Անատոլի Իլյինը
Անատոլի Իլյինը ամբողջ մարզական կարիերան անցկացրել է Մոսկվայի «Սպարտակի» կազմում` 1949-1962 թվականներին: «Սպարտակի» կազմում նա դարձել է ԽՍՀՄ 5-ակի չեմպիոն և ԽՍՀՄ Գավաթի կրկնակի հաղթող:
Եղել է ԽՍՀՄ-ի հավաքականի հիմնական հարձակվողներից մեկը: Հավաքականի կազմում 1956թ. հռչակվել է օլիմպիական չեմպիոն, ընդ որում, հենց նա է եզրափակիչում խփել հաղթական գոլը Հարավսլավիայի հավաքականին: