Վախճանվել է լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ Հարություն Քեհեյանը
Այսօր 85 տարեկան հասակում վախճանվել է լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյանը:
1948 թվականից Հարություն Քեհեյանի անունը կապված է հայկական ֆուտբոլի հետ: Որպես ֆուտբոլիստ, այնուհետև որպես մարզիչ Հարություն Քեհեյանը մեծ ներդրում ունի հայկական ֆուտբոլի զարգացման գործում: Նրա անվան հետ են կապված հայկական ֆուտբոլի բազմաթիվ փառավոր էջեր:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնում Հարություն Քեհեյանի ընտանիքին և հարազատներին:
[url=http://www.ffa.am/hy/1429272799][b]Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա[/b][/url]