Վլադիվոստոկում սուպերմարկետները սկսել են սննդի ապառիկ վաճառք իրականցնել
ՌԴ Վլադիվոստոկում «ВЛ-Март» սննդի խոշոր ցանցը սկսել է սննդի ապառիկ վաճառք իրականացնել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Գնորդը վարկային քարտով, որը ձևակերպվում է կարճ ժամանակում, հնարավորություն կունենա գնումներ կատարել խանութից:
Կախված քարտի գնից` վարկի տոկոսադրույքը կազմում է 3,4 %-5 %, իսկ գումարը` 10 հազար ՌԴ ռուբլի: Գումարը պետք է մարել կարճ ժամանակահատվածում:
Աղբյուրը նշում է, որ սուպերմարկետներից մեծ մասամբ գնում են ոգելից խմիչքներ և դրանց հետ օգտագործելու թեթև ուտեստներ:
Ըստ առևտրի ցանցի մարքեթինգի բաժնի ղեկավար Եվգենի Երյոմիչի` վարկային քարտ է ձևակերպել մոտ 80 հազար մարդ:
Նման վարկային քարտեր է առաջարկում նաև «Ашан» խոշոր առևտրի ցանցը: