Ռուսաստանում սպառնացել են պայթեցնել գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Ռիո» սուպերմարկետները
Մոսկվայի ժամանակով ժամը 17:25-ին անհայտ անձը հեռախոսազանգով սպառնացել է պայթեցնել Մոսկվա և Յարոսլավլ քաղաքներում գործող «Ռիո» սուպերմարկետները, հաղորդում է Tass գործակալությունը՝ հղում անելով Մոսկվայի իրավապահ մարմիններին:
Նշենք, որ սուպերմարկետները պատկանում են գործարար Սամվել Կարապետյանին:
Զանգից անմիջապես հետո տարհանում է սկսվել Մոսկվայի Լենինգրադյան մայրուղու վրա, Մեծ Չերկիզովի փողոցում, Լենինի պողոտայում և Ռումյանցևո գյուղում, ինչպես նաև Յարոսլավլի Մոսկովյան պողոտայում և Տուտաևի մայրուղու վրա գործող սուպերմարկետներում:
Դեպքի վայր են մեկնել ոստիկաններ, կինոլոգներ: Անցկացվում է ստուգում:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: