Օբաման բյուջետային տարվա համար 4 տրլն դոլարի նախագիծ է ներկայացրել
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման 2017-ի բյուջետային տարվա համար դաշնային ծախսերի 4,1 տրլն դոլարի նախագիծ է ներկայացրել: Այս մասին հայտնում է Reuters -ը:
ԱՄՆ նախագահն առաջարկել է բյուջեի պակասորդն ավելացնել մինչև 503 մլրդ դոլար` այն դեպքում, երբ անցյալ տարի եկամուտների և ծախսերի միջև տարբերությունը 439 մլրդ դոլար էր կազմում:
Օբաման նաև առաջարկել է 50 տոկոսով ավելացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին ուղղված ծախսերը, որը կկազմի 7,5 մլրդ դոլար, ինչպես նաև ավելի քան 45 հազար GPS ուղղորդմամբ ռումբ գնել: