Գերմանիայում աճուրդի կհանվեն Հիտլերի նկարները
                        Նացիստական դիկտատոր Ադոլֆ Հիտլերի  նկարների հավաքածուն կվաճառվի Գերմանիայում կազմակերպված աճուրդում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Նախնական գնահատականով՝ այն կարող է վաճառվել 100 հազար եվրոյով: Լոտերը կվաճառվեն բավարական Նյուրնբերգ քաղաքում:
Նախորդ կազմակերպված աճուրդում Հիտլերի նկարների հավաքածուն վաճառվել է 350 հազար եվրոյով, որից մեկ կտավը գնել է չինացի գնորդը` 93 հազար եվրոյով:
Նշենք, որ ավելի վաղ`  նոյեմբերին, երիտասարդ Հիտլերի ստեղծած նկարներից մեկը վաճառվել էր 130 հազար եվրոյով:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

