Աճուրդի կհանվեն արքայադուստր Դիանայի հարսանիքի բացառիկ լուսանկարներ
Աճուրդի կհանվեն արքայադուստր Դիանայի եւ Չարլզի ամուսնության բացառիկ լուսանկարները, որոնք պատկանել են Եղիսաբեթ 2-րդ թագուհու հորեղբորորդու օգնականին: Նա 1981 թվականին լուսանկարել է հարսանիքը:
Հավաքածուն կազմված է 14 լուսանկարից: Դրանցից մեկն արվել է Բուկինհեմյան պալատի պատշգամբում, որտեղից նորապսակները ողջունել են քաղաքացիներին: