Աճուրդում վաճառվել են Հիտլերի նկարները
                        Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում տեղի ունեցած աճուրդում վաճառվել են Ադոլֆ Հիտլերի 14 նկարները, որոնք  ստեղծվել են 1908-1922թթ: 
Գնորդները դրանք ձեռք են բերել ընդհանուր առմամբ 450 հազար դոլարով: Ամենաթանկ նկարը Բավարիայի ամրոցներից մեկի նկարն է, որը չինացի կոլեկցիոները գնել է 110 հազար դոլարով: 
Հիշեցնենք՝ մինչեւ նացիստական կուսակցություն հիմնելը Հիտլերը երազում էր նկարիչ դառնալ: Առաջին դեպքը չէ, երբ նրա աշխատանքները վաճառվում են բավականին թանկ գնով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

