Գերմանիայում աճուրդի կհանվեն Հիտլերի կտավները
                        Գերմանիայում աճուրդի կհանվեն Ադոլֆ Հիտլերի վրձնին պատկանող ջրանկարները: Այդ մասին հայտնում է lenta-ն:
Կտավների գինը տատանվում է 1-ից 50.000 դոլարի սահմաններում: Աճուրդի կհանվի 14 կտավ: Դրանց մեծ մասի վրա դրված է նացիստական ռեժիմի նախկին առաջնորդի ինքնագիրը:
Հիշեցնենք, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Հիտլերը ստեղծել է հարյուրավոր կտավներ` փորձելով դրանք վաճառել ու ապրելու գումար վաստակել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

